«Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք պետք է հաղթահարվեն». ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանը՝ կանոնակարգի մասին |news.am|
12:03 - 24 սեպտեմբերի, 2024

«Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք պետք է հաղթահարվեն». ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանը՝ կանոնակարգի մասին |news.am|

news.am: Իմ վերաբերմունքը փաստաթղթի նկատմամբ պետք է արտահայտեմ որոշմամբ կամ հատուկ կարծիքով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ՍԴ-ն քննելու է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:

Հարցին՝ այդ կանոնակարգում խութեր կա՞ն, ն արձագանքեց. «Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք պետք է հաղթահարվեն»:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը այսօր գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:

Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել