civilnet.am: «Հայաստանը զինողները պետք է գիտակցեն, որ հետագա իրադարձությունների անմիջական պատասխանատվությունը իրենք են կրելու»․ Միլլի Մեջլիսի ամբիոնից սեպտեմբերի 23-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա պնդել է, թե Հայաստանը օգտագործում է ԵՄ «Խաղաղության ֆոնդը» և Ֆրանսիայից «անվճար զենք է ստանում»։
Ալիևը կրկնել է ադրբեջանական պահանջները՝ իրականացնել սահմանադրական փոփոխություններ և լուծարել Մինսկի խումբը։ Ադրբեջանի նախագահն անդրադարձել է խաղաղության գործընթացին՝ դժգոհելով, որ հայկական կողմը «ուշ է արձագանքում» աշխատանքային տարբերակների ստացմանը։
«Մինչև օրս 10 տարբերակ ենք փոխանակել, սակայն մենք ակնկալում էինք, որ Հայաստանն իր մեկնաբանությունները մեզ ավելի օպերատիվ և արագ կփոխանցի։ Սակայն ճիշտ հակառակը տեղի ունեցավ։ Չհամաձայնեցված բոլոր կետերն էլ հանվեցին խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Այդ աստիճան պարզունակ և ոչ կառուցողական քայլ, ճիշտն ասած, սպասելի չէր»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքերով, որ «մի շարք հանգամանքներ ցույց են տալիս, որ Հայաստանը խաղաղություն չի ցանկանում և զբաղված է ժամանակ շահելով»։
comment.count (0)