Ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա. Նեթանյահու |tert.am|
09:37 - 02 հոկտեմբերի, 2024

Ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա. Նեթանյահու |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա անվանել է մեծ սխալ և ասել, որ Թեհրանը կվճարի դրա համար:

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Իրանն այսօր մեծ սխալ թույլ տվեց և կվճարի դրա համար։

 

Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը:

Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- հավելել է վարչապետը։

Հիշեցնենք, որ Իրանն  երեկ ավելի քան 500 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել