Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակած հրթիռների բեկորներն ընկել են Հորդանանում, կան վիրավորներ
 |tert.am|
09:48 - 02 հոկտեմբերի, 2024

Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակած հրթիռների բեկորներն ընկել են Հորդանանում, կան վիրավորներ |tert.am|

tert.am: Հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի վրա արձակված հրթիռների բեկորներն ընկել են Հորդանանի տարածքում, երեք մարդ վիրավորվել է, ասել է երկրի կապի նախարար և կառավարության խոսնակ Մուհամմեդ ալ Մոմանին։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

«Հրթիռների որոշ մասեր ընկել են Հորդանանի տարբեր շրջաններում։ Զոհեր չկան, սակայն երեք վիրավոր կա։ Նրանց վնասվածքներն աննշան են», - ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ նյութական վնասներ ևս կան, սակայն առայժմ իշխանությունները չեն կարող վնասի գնահատական տալ։

Մեկնաբանելով Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումը՝ Մուհամմեդ ալ Մոմանին նշել է, որ Հորդանանը «երբեք հակամարտության թատերաբեմ չի դառնա կողմերից որևէ մեկի համար»։ Նա ընդգծել է, որ իշխանությունների գլխավոր խնդիրն է պաշտպանել Հորդանանն ու նրա քաղաքացիներին։

Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել