ԱԽ քարտուղարն ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
15:04 - 02 հոկտեմբերի, 2024

ԱԽ քարտուղարն ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորին:

ԱԽ քարտուղարը ողջունել ու կարևորել է Պ.Պրայորի այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների սերտ համագործակցության արդյունքում ձևավորված փոխգործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք օրակարգային հարցերի շուրջ և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ անվտանգային համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը նպատակաուղղված բարեփոխումները:

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու շոշափել արտատարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող որոշ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել