Իսրայելի ավիահարվածից հետո խափանվել է Բեյրութ-Դամասկոս մայրուղին |news.am|
13:42 - 04 հոկտեմբերի, 2024

Իսրայելի ավիահարվածից հետո խափանվել է Բեյրութ-Դամասկոս մայրուղին |news.am|

news.am: Բեյրութ-Դամասկոս միջազգային մայրուղին ժամանակավորապես չի շահագործվում լիբանանա-սիրիական սահմանի Ալ-Մասնա անցակետի մոտ տեղի ունեցած ռմբակոծությունից հետո: Այս մասին հայտարարել է հանրապետության հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ալի Համիեն։

«Իսրայելի ավիահարվածը կտրել է այն ճանապարհը, որով վերջին օրերին հարյուր հազարավոր մարդիկ փրկվել են իսրայելական ռմբակոծություններից», - ասել է նա: «Լիբանանյան սահմանի մոտ 4 մ լայնությամբ խառնարան է գոյացել»։

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ռազմական խոսնակը հոկտեմբերի 3-ին մեղադրել է շիա աշխարհազորային Հեզբոլլահին Բեյրութ-Դամասկոս մայրուղին Սիրիայից Լիբանան զենք փոխադրելու համար օգտագործելու մեջ:

Իշխանությունների տվյալներով՝ շուրջ 300 հազար մարդ, որոնց մեծ մասը սիրիացի փախստականներ են, հատել են սահմանը Մասնաա անցակետով վերջին 10 օրվա ընթացքում այն ​​բանից հետո, երբ Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են լիբանանյան տարածքի զանգվածային ռմբակոծությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել