ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակվ Հայաստան ժամանած՝ Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին:
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են նաև Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան:
comment.count (0)