Իրանը ծովային զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի և Օմանի հետ
 |azatutyun.am|
14:06 - 19 հոկտեմբերի, 2024

Իրանը ծովային զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի և Օմանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Շաբաթ օրը Հնդկական օվկիանոսում մեկնարկել են Իրանի ծովային զորավարժությունները Ռուսաստանի և Օմանի մասնակցությամբ։

«IMEX 2024» անվանումով զորավարժությունների նպատակն է տարածաշրջանում ամրապնդել հավաքական անվտանգությունը, ընդլայնել բազմակողմ համագործակցությունը, խաղաղություն ապահովելու հնարավորությունները և ծովային առևտրային ուղիների անվտանգությոնը, հաղորդում է իրանական Press TV-ն։

Անցած մարտին Իրանը Օմանի նեղուցում համատեղ զորավարժություններ էր անցկացրել Ռուսաստանի և Չինաստանի հետ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել