hy.armradio.am: Հոկտեմբերի 22-ին Եվրախորհրդարանը քննարկելու է Ադրբեջանում քաղաքական իրավիճակը, մարդու իրավունքների խնդիրները: Քննարկման թեմա է լինելու նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները:
«Երեքշաբթի ԵԽ պատգամավորները քննարկումներ կանցկացնեն ԵՄ հանձնաժողովի հետ, իսկ հինգշաբթի կկայանա բանաձևի քվեարկություն: Քննարկումները կկենտրոնանան նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ուղղությամբ»,- նշված է ԵԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
comment.count (0)