Երևանի քաղաքապետը պարգևատրել է Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին և Վարազդատ Լալայանին
21:48 - 24 հոկտեմբերի, 2024

Երևանի քաղաքապետը պարգևատրել է Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին և Վարազդատ Լալայանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին, Վարազդատ Լալայանին, քանի որ իրենց հաղթանակներն ու գրանցած հաջողությունները ոչ միայն հպարտություն են առաջացնում բոլորիս մոտ, այլ նաև մոտիվացնում են այն երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են անում մեծ սպորտում։ Երևանի քաղաքապետարանը մեծ կարևորություն է տալիս սպորտին և առողջ ապրելակերպին։ Դրանով են պայմանավորված ոչ միայն մարզադպրոցների վերակառուցումներն ու հիմնանորոգումները, բակային տարածքներում սպորտով զբաղվելու հարմարավետ պայմաններ ստեղծելը, այլ նաև տարատեսակ սպորտային միջոցառումների անցկացումը, որոնց մասնակցում են բազմաթիվ մարզիկներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել