Երևանում տաքսի ծառայությունների որակը կգնահատվի նոր չափորոշիչներով |hetq.am|
11:04 - 24 դեկտեմբերի, 2024

Երևանում տաքսի ծառայությունների որակը կգնահատվի նոր չափորոշիչներով |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետարանն այսուհետ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար կսահմանի որակավորման աստիճանների չափորոշիչներ։ 

Հաշվի կառնվեն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը, վարորդի կամ վարորդների առողջական վիճակը, ավտոմոբիլի տեսակը, թողարկման տարեթիվը, տարիքը։ Իսկ որակի աստիճան կշնորհվի չափորոշիչներին տրված բալային արժեքների հանրագումարով: Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի նիստում։

Քաղաքապետարանը որպես առավելություն կդիտարկի հիբրիդային կամ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող մարդատար-տաքսի ավտոմոբիլի առկայությունը, ինչպես նաև այն մեքենաների առկայությունը, որոնց տարիքը չի գերազանցում 10 տարին։

Ըստ առաջադրված չափորոշիչների շնորհվելու է որակի աստիճան, որոնց հիման վրա ավագանին առանձին որոշումներով արտոնություններ կկիրառի։

Երևանի ավագանու որոշման հիմնավորմամբ նպատակը մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման որակն ու անվտանգությունը բարձրացնելն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել