Այսօր տեղի է ունեցել Մերգելյանի հիմնանորոգված պուրակի բացումը։ Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, որ այսօր առանձնահատուկ օր է Երևանի համար:
«Մերգելյան պուրակը, որը երկար տարիներ գտնվում էր անտեսված, զավթված վիճակում, այսօր հիմնանորոգվել է՝ դառնալով հարմարավետ, բարեկարգ և ժամանակակից:
Երևանն իր պատմության ընթացքում շատ բան է տեսել: Տեսել է զավթված այգիներ, մայթեր, օտարված հանրային տարածքներ:
Ժամանակն է եկել, որ մենք գիտակցենք մեր պարտականությունը է վերակենդանացնելու այն տարածքները, որոնք մեր քաղաքի շունչն են եղել:
Մերգելյանի այգու նախագիծն այս լայնամասշտաբ հայեցակարգի առաջին քայլն էր: Տարածքը բարեկարգվեց, կանաչապատվեց:
Մերգելյանի պուրակի վերաբացումը ոչ միայն քաղաքի բարեկարգման կարևորագույն քայլերից է, այլ նաև հարգանքի տուրք է նշանավոր մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի հիշատակին, ով իր ամբողջ կյանքը նվիրեց մեր երկրի գիտության, տեխնոլոգինաների զարգացմանը»,- ասել է Ավինյանը:
comment.count (0)