azatutyun.am: Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է վրացական ընդդիմության ցույցը, որի մասնակիցները պահանջում են չեղարկել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի երկաթուղային կայարանի հարևանությամբ, որտեղից երթով շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենք։
comment.count (0)