Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է։ Հանրահավաքի վերջում հնչեց Վրաստանի օրհներգը, իսկ քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Բարաթաշվիլիի կամուրջ։
Ակցիայի ընթացքում ընդդիմությունը քաղաքացիներին ներկայացրեց գործողությունների ծրագիրը։
Ընդդիմադիր կուսակցությունները և Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված և «գողացված» են համարում, չեն ճանաչում դրանք, պահանջում են նոր ընտրություններ անցկացնել՝ Միջազգային ընտրական վարչության կողմից։
comment.count (0)