Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ Գուրգեն Արսենյան |armenpress.am|
17:41 - 05 նոյեմբերի, 2024

Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ Գուրգեն Արսենյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ «Այդպիսի քայլը մեծապես կնպաստի հաշտեցմանը»,- ասել է Արսենյանն ու հավելել, որ պահվող անձանց ազատ արձակման հետ կապված մնացած հարցերը պետք է ուղղել ադրբեջանական կողմին։ 

Դեսպանն ընդգծել է՝ եթե Երևանն ու Բաքուն գնում են խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով, պատրաստվում են ամբողջ աշխարհին հայտարարել, որ երկու պետությունները, ազգերը ապրելու են խաղաղության և համագործակցության պայմաններում, ապա պետք է սկսեն քայլերից, որոնք կգնահատվեն։ 

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերիների և այլ պահվող անձանց առկայությունը, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել