factor.am: Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների ներկայիս վիճակի և համագործակցության ամրապնդման վերջին կարևոր քայլերի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա անդրադարձել է նաև խաղաղության գործընթացին և Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։
Ըստ Ալիևի ներկայացուցչի ՝ այսօր խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատմական հնարավորություն կա։ Ամիրբեկովն ասել է, որ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտվել են մարտին, և եթե այն ստորագրվի, ապա երկարատև հակամարտությունը կմնա անցյալում, իսկ Հարավային Կովկասը կդառնա կայունության և զարգացման տարածք, ինչը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանի երկրների տնտեսական ինտեգրման գործում:
Նա նաև անդրադարձել է պայմանագրի ստորագրման խոչընդոտներին՝ կրկին ներկայացնելով ադրբեջանական պահանջները։
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)