Հայաստանն առաջիկա ամիսներին դեսպանություններ կբացի Հունգարիայում ու Կիպրոսում |armenpress.am|
16:28 - 13 նոյեմբերի, 2024

Հայաստանն առաջիկա ամիսներին դեսպանություններ կբացի Հունգարիայում ու Կիպրոսում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունն առաջիկա ամիսներին դեսպանություններ կհիմնադրի Հունգարիայում ու Կիպրոսում: 

Այս մասին հայտնեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում: 

«Առաջիկա ամիսներին կտեսնեք դեսպանությունների հիմնադրում Հունգարիայում ու Կիպրոսում: Գրասենյակ ունենք արդեն Սերբիայում»,–ասաց Միրզոյանը:

Նա հայտնեց, որ կան այլ պլաններ ևս, սակայն այս պահին դրանց մասին խոսելը դեռ վաղ համարեց: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել