news.am: Անհայտ անձանց խումբը 15 մեքենաներով կրակ է բացել աբխազական հեռուստատեսության ստուդիայի մոտ, կրակոցներն օդ են արձակվել, ներսում գտնվող աշխատակիցների շրջանում լարվածություն է ստեղծվել։ Այս մասին նշել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի մամուլի ծառայությունը։
«Նախնական տեղեկացմամբ՝ գործողությունների նպատակը հեռուստատեսության աշխատակիցներին վախեցնելն է եւ խմբագրության վրա ճնշում գործադրելը, ընդ որում՝ աշխատակիցները, չնայած կյանքի եւ առողջության սպառնալիքին, ձգտում են շարունակել կատարել իրենց պարտքը՝ օբյեկտիվ լուսաբանել իրավիճակը երկրում։
Մենք չենք բացառում կրկնակի հարձակումը, եւ չենք բացառում, որ այն կարող է ուղղված լինել լրագրողների ֆիզիկական սպառնալիքին։
Նման միջադեպերի կանխման եւ հեռուստատեսության աշխատակիցների անվտանգության ապահովման համար պետական մարմինները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն հեռուստաընկերության պահպանության ուժեղացման համար»,- նշվել է հաղորդագրությունում։
comment.count (0)