Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, հայտնել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Նախնական տվյալներով՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բադրա Գունբան առաջին փուլում հավաքել է ձայների 46 տոկոսը, իսկ ընդդիմադիր Ադգուր Արձինբան՝ 37 տոկոսը: Երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 1-ին:
Գյունբան պաշտոնը ստանձնեց 2024 թվականի նոյեմբերին Ասլան Բժանիայի հրաժարականից հետո։ Վերջինս հեռացավ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։
Պաշտոնական Թբիլիսին դատապարտել է Աբխազիայում ընտրությունների անցկացումը։ Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «այդ գործողությունը Ռուսաստանի Դաշնության հերթական անօրինական արարն է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»։
comment.count (0)