Բլինքենը դրական է գնահատել Հարավային Կորեայում ռազմական դրության չեղարկումը
 |news.am|
11:13 - 04 դեկտեմբերի, 2024

Բլինքենը դրական է գնահատել Հարավային Կորեայում ռազմական դրության չեղարկումը |news.am|

news.am: Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատել ռազմական դրության չեղարկումը Հարավային Կորեայում եւ հուսով է, որ այդ երկրի իշխանությունները կլուծեն վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։

«ԱՄՆ-ը վերջին 24 ժամում ուշադիր հետեւել է Հարավային Կորեայի իրադարձություններին։ Մենք ողջունում ենք նախագահ Յուն Սոկ Յոլի հայտարարությունն այն մասին, որ նա չեղարկում է արտակարգ ռազմական դրության ռեժիմ մտցնելու մասին հրամանը հանրապետության Սահմանադրության համաձայն»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

«Մենք նախկինի պես ակնկալում ենք, որ ցանկացած քաղաքական տարաձայնություն կկարգավորվի խաղաղ ճանապարհով եւ օրենքի գերակայության սկզբունքի համապատասխան։ Մենք հաստատում ենք աջակցությունը [Հարավային] Կորեայի ժողովրդին եւ օրենքի գերակայությանը»,- ավելացրել է Բլինքենը։

Հիշեցնենք, որ նախագահ Յուն Սոկ Յոլը հայտնել էր իր դեմ իմփիչմենտի գործընթաց իրականացնելու փորձերի մասին։ Ինչի պատճառով նա երկրում ռազմական դրություն մտցնելու մասին հայտարարեց, որին հաջորդեցին բողոքի ակցիաները։ 

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ հայտարարված ռազմական դրությունը չեղարկվել է. երկրի խորհրդարանը, այդ թվում՝ երկրի նախագահի ղեկավարած «Ժողովրդական իշխանություն» կուսակցության անդամները, դեմ է քվեարկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել