Աղազարյանը կազմակերպել է պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով տեղեկությունների արտահոսքեր. ՔՊ խմբակցության ղեկավար
12:31 - 04 դեկտեմբերի, 2024

Աղազարյանը կազմակերպել է պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով տեղեկությունների արտահոսքեր. ՔՊ խմբակցության ղեկավար

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մեկնաբանել է ՔՊ կուսակցության հայտարարությունը, ըստ որի՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակվելու, նաև կուսակցական, քաղաքական, ներքին տեղեկությունների արտահոսքեր է կազմակերպել»,- ասաց Կոնջորյանը

Ի պատասխան հարցերի, թե կոնկրետ ոչ տեղեկությունների մասին է խոսքը, Կոնջորյանը օրինակներ չբերեց՝ նշելով, որ դրանք գաղտնիքներ են, որոնց հասանելիություն ունի որպես ԱԺ պատգամավոր:

Նա նաև ընդգծեց, որ կուսակցության վարչության նիստի ժամանակ Աղազարյանը չի հերքել իր կողմից կոնֆիդենցյալ տեղեկության արտահոսքերի կազմակերպումը:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլը Փաշինյանը ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյլանյանին եւ Հովիկ Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել։ Զեյլանյանը հետեւեց վարչապետի հորդորին, մինչդեռ Հոկիվ Աղազարյանը նախ հայտնեց՝ Մոսկվայից հեռախոսազանգ է ստացել իր մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա Աղազարյանից, եթե արձագանքի վարչապետի խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Իսկ ավելի ուշ «խոր ափսոսանքով նշեց, որ ստիպված է մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը»։ Այսօր արդեն Աղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ դուրս է գալիս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել