«Ես երեկ ուզում էի անձամբ ինչ-որ ձևով խեղդել»․ Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին
 |news.am|
16:15 - 04 դեկտեմբերի, 2024

«Ես երեկ ուզում էի անձամբ ինչ-որ ձևով խեղդել»․ Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին |news.am|

news.am: «Անկեղծ եմ ասում՝ մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց նրանից հետո, ինչ իմացա երեկ, ուզում էի անձամբ խեղդել նրան»։ Այս մասին այսօր՝ դեկտոմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Հովիկ Աղազարյանի մասին։

«Ինձ համար խնդիր է նաև այն, որ մարդը չի զղջում, հակառակը՝ ավելի ագրեսիվ, չհասկանալով... ինձ մոտ և ոչ միայն ինձ մոտ տպավորություն կա նաև ադեկվատության հետ կապված։ Ցավում եմ, որ շատ բան հիմա չեմ կարող ասել»,- հավելեց Ալեն Սիմոնյանը՝ չցանկանալով հանրայնացնել, թե ինչի մասին է խոսքը։

Հարցին՝ Հովիկ Աղազարյանի կողմից տեղեկատվության արտահոսքը պետությանը դիտավորությամբ վնաս հասցնելուն է առնչվում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ միայն… Չգտեմ՝ դիտավորյալ է, դիտավորյալ չէ, ես չեմ կարող գնահատական տալ, նաև իմ կարգավիճակը դա թույլ չի տալիս: Նաև գիտեմ՝ տարբեր քրեական գործեր կան… մանրամասներին չեմ տիրապետում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել