armenpress.am: Ազգային ժողովը Արմեն Մարուխյանին ընտրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 63 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել։
Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել էր նաև Նարինե Ազարյանի թեկնածությունը, սակայն նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 2, դեմ՝ 7 պատգամավոր։
comment.count (0)