armenpress.am: Սիրիական բանակը Համայի նահանգում մարտեր է մղում գրոհայինների դեմ ռուսական ավիացիայի աջակցությամբ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սիրիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։
«Մեր զինված ուժերը կատաղի մարտեր են մղում ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք ահռելի կորուստներ են կրում։ Սիրիայի Արաբական Հանրապետության և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներն ու հրետանին ահաբեկիչներին զանգվածային հարվածներ են հասցնում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 27-ին մի շարք երկրներում ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման մեջ մտնող ուժերը խախտել են ապաէսկալացման համաձայնագիրը և հարձակվել Հալեպի և Իդլիբի նահանգների վրա։ Գրոհայինները գրավել են Հալեպը և նրա շրջակայքը՝ ներառյալ միջազգային օդանավակայանը և Քուվեյրիս ռազմական օդանավակայանը։
Հալեպի գրավումից հետո գրոհայինները փորձել են առաջ շարժվել Համայի նահանգում։ Սիրիայի կառավարական զորքերը հայտարարել են, որ կասեցրել են նրանց առաջխաղացումը և անցել հակահարձակման՝ ազատագրելով գրավված մի քանի բնակավայրեր։
comment.count (0)