azatutyun.am: Սիրիական ընդդիմությունն անցումային կառավարության ղեկավար կնշանակի Մուհամմեդ ալ-Բաշիրին, ով էլ նախարարների կաբինետը կձևավորի, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Նա համարվում է «Հայաթ Թահրիր ալ-Շամի» խմբավորման (ԱՄՆ-ում և այլ երկրներում ահաբեկիչ ճանաչված) առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջոլանիի մերձավորը։
43-ամյա Մուհամմեդ ալ-Բաշիրը ծնվել է Սիրիայի Իդլիբ նահանգում։ 2024-ի հունվարին նա նշանակվել է «Սիրիայի փրկության կառավարության» ղեկավար, որը ստեղծվել է Իդլիբում «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի կողմից։ Ավելի վաղ նա զբաղեցրել է զարգացման և հումանիտար հարցերի նախարարի պաշտոնը։
Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011 թվականից։ Նախագահ Բաշար ալ-Ասադին ընդդիմացող խմբավորումների հարձակումն անսպասելի վերսկսվեց նոյեմբերի վերջին։ Նրանք Հալեպը, Համան և Հոմսը գրավեցին գրեթե առանց կռվի։
Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական ընդդիմության ներկայացուցիչները մտան Դամասկոս, հայտարարեցին Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Այժմ նա գտնվում է Մոսկվայում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան և նրա ընտանիքի անդամներին ապաստան է տվել։
comment.count (0)