armenpress.am: Դամասկոսի միջազգային օդանավակայանը վերսկսել է ներքին կոմերցիոն չվերթերի սպասարկումը։ Այս մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը։
Օդանավակայանի աշխատանքի վերսկսումից հետո առաջին քաղաքացիական ինքնաթիռը մեկնել է Հալեպ քաղաք՝ երկրի հյուսիս-արևմուտքում։
Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել են երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել են Դամասկոս և պետական հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունն անցումային շրջանում ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։
comment.count (0)