Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր |armenpress.am|
15:07 - 19 դեկտեմբերի, 2024

Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, շուտով կվերսկսվի նաև համայնքային կյանքը։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանն՝ անդրադառնալով Սիրիայում տիրող ընդհանուր իրավիճակին, տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև սիրիահայերի շրջանում տիրող տրամադրություններին և այս պահին երկրում տիրող ընդհանուր իրավիճակին։ 

Մարիա Գաբրիելյանը հայտնեց, որ Սիրիայում ամեն ժամ նորանոր զարգացումներ են տեղի են ունենում, որոնք հիմնականում կապված են միջազգային իրավիճակի հետ։  

«Այդ զարգացումները վերաբերում են միջազգային հարաբերություններին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) բանագնաց, ֆրանսիական, անգլիական, գերմանական և այլ երկրների պատվիրակությունների, դեսպանատների վերաբացում և այլն»,-ասաց Սիրիայի խորհրդարանի պատգամավորը։ 

Անդրադառնալով Սիրիայի հայ համայնքի կյանքին և սիրիահայերի շրջանում տիրող տրամադրություններին՝ պատգամավորը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին։ 

«Սիրիահայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, շուտով կվերսկսվի նաև համայնքային կյանքը, բոլոր ճաշարանները, սրճարանները բաց են»,-նշեց Մարիա Գաբրիելյանը։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դեկտեմբերի 19-ից կվերսկսի իր աշխատանքները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել