Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, գումարել է այս տարվա վերջին նիստը: Օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից զեկուցվող են 6-ը:
Չզեկուցվող հարցերի շարքում է Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին հարցը, իսկ զեկուցվողների շարքում են հետևյալ հարցերը.
Նիստի սկզբին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների ղեկավարները առաջարկեցին զեկուցվող դարձնել օրակարգի բոլոր հարցերը, իսկ եթե դա ընդունելի չէ, ապա միայն Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին հարցը ու ևս մեկ հարց։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը վարում էր նիստը, ասաց, որ Երևանի զարգացման 2025թ․ ծրագիրը և բյուջեն հետագայում մեկ նախագիծ են դառնալու, և բյուջեի քննարկման ժամանակ քննարկելու են նաև զարգացման ծրագիրը․ «Մենք անցնում ենք ծրագրային բյուջետավորման»։
Ընդդիմադիր խմբակցությունների առաջարկները քվեարկությամբ չընդունվեցին։
comment.count (0)