Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի |armenpress.am|
15:51 - 19 հունվարի, 2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի ու Գազայում հրադադարի պայմանավորվածության պատճառով:

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Բացի այդ, հայտարարվել է նաև նրա ղեկավարած «Հրեական ուժ» կուսակցության՝ իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: 

Գազայի հատվածում հրադադար է հայտարարվել։ Զինադադարը սկսվել է ժամը 13:15-ին: Այն հետաձգվել էր գրեթե երեք ժամով այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հայտարարեց, որ «տեխնիկական» ուշացում կա երեք պատանդների անունները հանձնելու հարցում, որոնք պետք է ազատ արձակվեն:

Ավելի ուշ, «Համաս»-ը 3 իսրայելցի գերու անուն է հրապարակել, որոնք ազատ են արձակվելու այսօր։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել