Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
 |panorama.am|
10:46 - 21 հունվարի, 2025

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան |panorama.am|

panorama.am:Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։

«Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30 րոպե ընդմիջում»,- ասաց նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս» ընկերությունն ընդհանրապես գումարի հետ կապ չունի, ենթադրվում էր  գումարի աճ պետք է տեղի ունենա, բայց տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ»,- ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ նման բան չի կարող լինել.«Երբ որ կանխիկ ընդհանրապես չկա, պետք է ավելի շատ գումար հավաքագրվի, հակառակն է տեղի ունենում»։

Մ. Մանուկյանն ասաց, որ  մասնավոր այլևս չկա, շարժակազմն ավելացել է, որի հետևանքով իրենց մուտքերը  նվազագույնը պետք է ավելանար, բայց հակառակն է տեղի ունեցել։

«Վերջին երկու գործակարգավարական նիստի ժամանակ ոչ մի թիվ չի հրապարակվել։ Նույնիսկ հավաքագրումների թվերը խուսափում են հայտարարել, որովհետև իրենց մոտ 30 տոկոս թերացում հավաքագրում է այն պարագայում, երբ ընդհանրապես կանխիկ գումար չկա, վարորդները կանխիկ գումարի հետ կապ չունեն, գումարը հավաքագրվում է  քաղաքապետարանի ու «Թել-Սել»-ի մոտ։

Գործում է եռյակ՝ «Թել-Սել», Սուրեն Գրիգորյան և Սարգիս Մանուկյան՝ կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ։ «Թել-Սել»-ը հավաքագրում է, այդ ամեն ինչը համակարգում, ղեկավարում է  Սարգիս Մանուկյանը, իսկ այդ ամբողջի ղեկավարը Սուրեն Գրիգորյանն է։

Նա այս ամենը տեսնում է, կոչ եմ անում համաձարկություն ունենա, գա այստեղ, երկուսով կանգնենք ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար։

Փոխանակ աճ գրանցվի, ստվերը մեծացել է։ Մոտավորապես 40 տոկոս գումարը պակասել է, այնինչ իրենք ասում են 50 տոկոս ստվեր կա։ Այս պարագայում  ոնց որ 2 անգամ ավելանա, երկու անգամ պակասում է  գումարը։ Նման խայտառակություն։

Իմ գնահատմամբ, սա տեխնիկական խնդիր չէ»,- ասաց Մ.Մանուկյանը։

Նա նշեց, որ ազգային անվտանգության խնդիր կա։

«Օրենքով սահմանված է զինծառայողի ընտանիքները պետք է անվճար օգտվեն։ Հարց եմ տալիս՝ եթե մեր ՊՆ աշխատակիցները, ԱԱԾ շարքային աշխատակիցները պետք է անձնական տվյալները տան «Թել-Սել»-ին, որն օֆշորում է գրանցված, իմանա ԱԱԾ աշխատողն ով է, նրա կինը, երեխան ով է, ազգային անվտանգության խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում։ 

Մեր ՊՆ-ի, ԱԱԾ-ի, ոստիկանության աշխատակիցների ամբողջ բազան պետք է ունենեա «Թել-Սել»-ը։ Ոչ միայն  ունենում է, նաև հսկում է։ Շարքային քաղաքացուն էլ դա վերաբերում»։ 

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել տրանսպորտի թանկացման դեմ օրակարգով, որին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություների անդամները չմասնակցեցին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել