azatutyun.am: Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում՝ Բոլու բնակավայրի մոտ բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 66 մարդ, ավելի քան 50-ը այրվածքներ են ստացել։
Քարթալքայայի հյուրանոցում 238 մարդ է եղել, շատերն ստիպված են եղել ցած նետվել պատուհաններից։ AP-ի փոխանցմամբ՝ կրակը բռնկվել է գիշերը 3:30-ի սահմաններում 12 հարկ ունեցող հյուրանոցային համալիրի ռեստորանային հատվածում։
Հրդեհի բռնկման պատճառները հետաքննվում են: Այս գործով կալանավորվել է 4 հոգի, նրանց թվում՝ հյուրանոցային համալիրի սեփականատերը:
comment.count (0)