civilnet.am: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 27-ին քաղաքապետարանի հերթական աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց, որ իշխանությանն ի վերջո հաջողվել է տրանսպորտային համակարգից վերացնել կանխիկ դրամի շրջանառությունը։
«Կանխիկ շրջանառությունը առհասարակ վերացնելու ժամանակ հազար ու մի խնդրի ենք բախվել։ Կանգնել ենք այնպիսի խնդիրների առաջ, որ այն հանելը բերել է բացասական հետևանքների՝ նկատի ունեմ, որ վարորդները պարզապես չեն վարել, որովհետև այդ կանխիկ շրջանառությունը, կներեք արտահայտությանս համար, թմրամիջոցի նման մի բան է այդ համակարգի համար», – նշեց Ավինյանը՝ քննադատելով ընդդիմադիրների մոտեցումը։
«Նրանք մարդկանց առաջարկում են կոպեկը վերադարձնել շրջանառության մեջ։ Կոպեկի վրա այս համակարգը հիմնել և գնալ հետընթացի։ Այդ կոպեկը բայց տեղ չի հասնում, այն չի ծառայում տրանսպորտային համակարգին», – ընդգծեց քաղաքապետը։
Տրանսպորտի թանկացման դեմ բողոքում են ու ակցիաներ իրականացնում Երևանի ավագանու ընդդիմադիր՝ «Մայր Հայաստան» խմբակցությունն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր թիմով։ Նրանք առաջարկում են նոր փաթեթները թողնել, սակայն պահպանել նաև հարյուր դրամով մեկ ուղղության սակագինը։
comment.count (0)