armenpress.am: Կառավարությունը նախաձեռնել է օդի աղտոտվածության խնդրի լուծման ուղղությամբ ակտիվ քայլեր։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օդի հետ կապված խնդրով աշխատանքային խումբ է ձևավորվել։ Ես հանձնարարական եմ տվել, որ շատ ինտենսիվ աշխատեն փոխվարչապետը, շրջակա միջավայրի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը։ Իսկապես, այդ խնդրի վերաբերյալ նամակների շատ մեծ հոսք եղավ։ Ես անկեղծ եմ ասում, այդ նամակներից եմ իմացել այդ խնդրի մասին։ Շատ եմ անհանգստացել»,- ասաց Փաշինյանը։
comment.count (0)