Մեքսիկան զինվորականների կներգրավի ԱՄՆ-ի հետ սահմանի պահպանության ուժեղացմանը |armenpress.am|
21:21 - 03 փետրվարի, 2025

Մեքսիկան զինվորականների կներգրավի ԱՄՆ-ի հետ սահմանի պահպանության ուժեղացմանը |armenpress.am|

armenpress.am: Մեքսիկայի կառավարությունը Ազգային գվարդիայի լրացուցիչ 10 հազար զինծառայողի կուղարկի երկրի հյուսիսային սահման՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։

«Մեքսիկան Ազգային գվարդիայի 10000 զինծառայողներով անհապաղ կամրապնդի իր հյուսիսային սահմանը՝ կանխելու Մեքսիկայից Միացյալ Նահանգներ թմրանյութերի, մասնավորապես, ֆենտանիլի անօրինական շրջանառությունը»,- գրել է նա Х ցանցի իր բլոգում:

Մեքսիկայի նախագահը նաև նշել է, որ Վաշինգտոնն իր հերթին պարտավորվել է ուժեղացնել դեպի Մեքսիկա զենքի մաքսանենգությունը կանխելու աշխատանքները: Կլաուդիա Շեյնբաումը հավելել է, որ փետրվարի 3-ից սկսած ԱՄՆ-ի և Մեքսիկայի կառավարությունների թիմերը սկսելու են աշխատել անվտանգության և առևտրի ուղղություններով:

Փետրվարի 3-ին Թրամփի հետ Շեյնբաումի միջև բանակցությունների արդյունքում որոշվել է մեկ ամսով կասեցնել մաքսատուրքերի կիրառումը Մեքսիկայից ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել