Կրեմլը ողջունում է Երևանի և Բաքվի անկախ ջանքերը. Պեսկով |azatutyun.am|
14:00 - 11 փետրվարի, 2025

Կրեմլը ողջունում է Երևանի և Բաքվի անկախ ջանքերը. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, բայց կողմերն ի վիճակի են դրանք վարել նաև ինքնուրույն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Երևանից տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երևանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն շարունակել բանակցությունները մինչև այս գործընթացի ավարտը: Պահպանելով մեր պատրաստակամությունը ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերելու համար՝ մենք կողջունենք կողմերի անկախ ջանքերը»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահն այսօր քիչ հավանական էր համարել ՌԴ միջնորդությունը հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել