ՍԴ-ն վարույթ է ընդունել լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումը․ ինչ դրույթներ են վիճարկվել
 |factor.am|
16:11 - 12 փետրվարի, 2025

ՍԴ-ն վարույթ է ընդունել լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումը․ ինչ դրույթներ են վիճարկվել |factor.am|

factor.am: Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Երևանի քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումը, որով նա վիճարկել է Դատական օրենսգրքի մի քանի դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2024 թվականի հուլիսի 9-ին դադարեցրել էր դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները իր վարույթում գտնվող գործերով դատական ակտերն ուշ տրամադրելու համար։ Գործի քննության ընթացքում դատավորը վիճարկել էր թե՛ իր նկատմամբ վարույթ հարուցելու օրինականությունը, թե՛ գործի փաստական հանգամանքները։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր  «Փաստերի ստուգման հարթակի»-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման առթիվ։

2023 թվականի դեկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ Արթուր Ստեփանյանը 102 գործով դատական ակտ ուշացրել է: Այս հրապարակումից հետո Դանիել Իոաննիսյանը Արդարադատության նախարարությանը հաղորդում էր ներկայացրել վարույթ հարուցելու համար, և վարույթը հարուցվել էր:

Բարձրագույն դատական խորհուրդը, սակայն, ինքնուրույն հաշվարկներ կատարելով, համարել էր, որ դատավորը ոչ թե 102, այլ 80 գործով դատական ակտ է ուշացրել։ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում Արթուր Ստեփանյանը վիճարկել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների՝ ԲԴԽ-ի մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է՝ առանց հաշվարկելու դատական նիստին մասնակցած խորհրդի անդամների ձայները։

Նշենք, որ Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու օրվա դրությամբ Բարձրագույն դատական խորհուրդը  համալրված էր բոլոր 10 անդամներով։ Լիազորությունները դադարեցնելու որոշմանը կողմ էին քվեարկել ԲԴԽ անդամներ Արմեն Դանիելյանը, Կարեն Թումանյանը, Երանուհի Թումանյանցը, Հայկ Գրիգորյանը և  Կարեն Անդրեասյանը։ Խորհրդի երեք անդամ՝ Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյանը և Մերի Համբարձումյանը հայտնել էին հատուկ կարծիք՝ դեմ արտահայտվելով Ստեփանյանի նկատմամբ ամենախիստ՝ «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի տեսակին։ 2024 թվականի հունիսի 17-ին կայացած  դատական նիստին մասնակցել են Խորհրդի բոլոր անդամները, սակայն ԲԴԽ որոշման մեջ առկա չեն ԲԴԽ անդամներ Քրիստինե Մկոյանի և Վիգեն Քոչարյանի քվեարկության վերաբերյալ տեղեկություններ։ Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ՍԴ ներկայացված դիմումով հարց է բարձրացրել, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման համար անհրաժեշտ է Խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը, այսինքն, Խորհրդի անդամների առնվազն 6 ձայն, սակայն դատավորի լիազորությունները դադարեցրել են 5 կողմ ձայնով։

Դատավորը խնդրել է նաև Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նշված դրույթին տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատարանների գերծանրաբեռնվածությամբ և այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դատավորի կողմից ողջամիտ ժամկետում գործը քննելու և լուծելու դատավարական պահանջի խախտումը դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի է և պետք է հանգեցնի «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառման։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել