Վենս. Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը դեռ «մնում է սեղանին»
 |azatutyun.am|
20:29 - 14 փետրվարի, 2025

Վենս. Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը դեռ «մնում է սեղանին» |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել և հնարավոր է դիմել ռազմական գործողությունների, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրին, որը կերաշխավորի Կիևի երկարաժամկետ անկախությունը, հայտնում է The Wall Street Journal-ը։

Վենսն ասել է, որ Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը դեռ «մնում է սեղանին», եթե Մոսկվան չկարողանա բարեխղճորեն բանակցություններ վարել։

«Կան լծակների տնտեսական գործիքներ, կան, իհարկե, լծակների ռազմական գործիքներ, որոնք ԱՄՆ-ը կարող է օգտագործել Պուտինի դեմ»,- ասել է Վենսը և հավելել, - «կա մի ամբողջ շարք, որ մենք կարող ենք անել, բայց, ես կարծում եմ, նախագահը ցանկանում է արդյունավետ բանակցություններ վարել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ»:

ԱՄՆ փոխնախագահը The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում ասել է, որ «կարող է բանակցություններից գործարք կնքվի, որը կցնցի շատերին»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել