Եվրոպան պետք է նախաձեռնություն վերցնի սեփական անվտանգությունն ապահովելու հարցում․ Ջեյ Դի Վենսը՝ Մյունխենի անվտանգության համաժողովին
 |factor.am|
16:19 - 15 փետրվարի, 2025

Եվրոպան պետք է նախաձեռնություն վերցնի սեփական անվտանգությունն ապահովելու հարցում․ Ջեյ Դի Վենսը՝ Մյունխենի անվտանգության համաժողովին |factor.am|

factor.am: Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 14-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովին, քննադատել է եվրոպական պետությունների քաղաքականությունը՝ միգրացիայի, խոսքի ազատության և անվտանգության ոլորտներում․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վենսը հայտարարել է, որ Եվրոպան պետք է «նախաձեռնություն վերցնի սեփական անվտանգությունն ապահովելու հարցում»։

Բացի այդ, քաղաքական գործիչը կոչ է արել եվրոպական երկրներին փոխել միգրացիոն քաղաքականությունը։

«Եվրոպայի համար ինձ ամենից շատ անհանգստացնող սպառնալիքը Ռուսաստանը, Չինաստանը կամ որևէ այլ արտաքին դերակատար չէ: Ինձ անհանգստացնում է ներսից եկող սպառնալիքը․ Եվրոպայի նահանջը իր որոշ կարևոր արժեքներից, որոնք նա կիսում է Միացյալ Նահանգների հետ», – շարունակել է ԱՄՆ փոխնախագահը:

Ամերիկացի քաղաքական գործիչն իր ելույթում անդրադարձել է Մյունխենում 24-ամյա աֆղանցու՝ ցուցարարների վրա մեքենայով մխրճվելու դեպքին։ «Ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Սա սարսափելի պատմություն է, ու մենք շատ անգամ ենք լսել նման դեպքերի մասին Եվրոպայում և, ցավոք, նաև Միացյալ Նահանգներում», – ասել է Վանսը, ապա հավելել․ «Այս մայրցամաքում ոչ մի ընտրող չի քվեարկել միլիոնավոր չստուգված ներգաղթյալների համար դռները բացելու օգտին»:

Իր ելույթում Վենսը նաև խոսլել է ԱՄՆ կառավարության հատուկ աշխատակից Իլոն Մասկից։ «Եթե ամերիկյան ժողովրդավարությունը 10 տարի հանդուժեց  Գրետա Թունբերգի նախատինքը,  ապա դուք կարող եք հանդուրժել Իլոն Մասկին այս մի քանի ամիսների ընթացքում»։

Լուսանկարում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վանսը Մյունխենի անվտանգության համաժողովում/Լիա Միլիս/REUTERS


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել