Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան
 |tert.am|
18:06 - 18 փետրվարի, 2025

Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան |tert.am|

tert.am: Աշխատանքային պայմանագրով ասվում է, որ վարորդն իրավունք ունի ուղևորին միայն ասելու՝ մի՛ վճարիր կանխիկ, ուղևորին այլ բան հարկադրել՝ կլինի վճարելը, ավտոբուսից իջնելը կամ սպառնալը՝ վճարի, թե չէ չեմ վարի, վարորդն իրավունք չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին անձամբ հայտարարեց, որ անցնելու է կոշտ մեթոդների, հիմա «Երևանի ավոտբուս» ՓԲԸ-ի տնօրինությունն ի՞նչ պատասխան տա, իրենք ոնց կարող են պատասխանել, թե Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկման վարչության աշխատողն ավտոբուսի մեջ ի՞նչ գործ ունի»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը՝ այդ աշխատակիցները կարող են ստուգայցեր կատարել, Սուքիասյանն ասաց. «Անգամ եթե շրջայց են իրականացնում, դա չի նշանակում, որ պետք է մարդկանց տարբեր չինովնիկներ հարկադրեն՝ չէ, վճարի, կամ՝ իջի»:

Նրա խոսքով՝ եթե «Երևանի ավտոբուս»-ի տնօրինությունը չխուսափեր հանդիպել, իրենք կասեին՝ Կենտրոն թաղապետարևանի առևտրի բաժնի աշխատողն ի՞նչ գործ ունի քո ավտոբուսի մեջ:

«Այդ աշխատողն իր կամքով չի եկել, հաստատ ինստրուկտաժի արդյունքներով է եկել ու այդ ինստրուկտաժը պետք է հասկանանք՝ ումից է եկել, հետևաբար թելերը տանելու է քաղաքային ադմինիստրացիա»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել