factor.am: Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Շուրջ 15 անձի գործի քննության շրջանակում նրանց տրամադրվել են թարգմանիչներ, ինչպես նաև պաշտպաններ:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավորը յուրաքանչյուրին բացատրել է իրենց առաջադրված մեղադրանքի բնույթը, նրանց մեղսագրվող արարքների իրավական նկարագրությունը, քրեական օրենսդրությամբ նախատեսված պատիժը, իրավունքները, ինչպես նաև հարցրել՝ արդյո՞ք իրենց լիովին կամ մասնակի մեղավոր կամ անմեղ ճանաչում են։
Նիստի սկզբում Արայիկ Հարությունյանի պաշտպանը դիմել է դատարանին՝ հայտարարելով, որ ցանկանում է առանձին հանդիպում ունենալ իր պաշտպանյալի հետ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և պայմաններ ստեղծել հանդիպման համար։
Մեղադրյալներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում իրենց առաջադրված մեղադրանքներում։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 24-ին։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)