Բաքուն արձագանքել է կեղծ դատավարությունների մասին Միրզոյանի հայտարարությանը
 |azatutyun.am|
15:29 - 25 փետրվարի, 2025

Բաքուն արձագանքել է կեղծ դատավարությունների մասին Միրզոյանի հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: «Պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին պատասխանատվության ենթարկելը ոչ միայն Ադրբեջանի իրավունքն է, այլև միջազգային իրավունքի պարտավորությունը», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարություններին։

Միրզոյանն առաջին անգամ միջազգային ատյանում հրապարակային անդրադարձել է Բաքվում ընթացող դատավարությանը՝ նշելով, որ հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ նրանք կամայականորեն են ազատազրկված և որ անտեսվում են պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները։

Ադրբեջանի փոխարտգործնախարարը հակադարձել է Երևանին՝ նշելով, թե Բաքուն երաշխավորել է և միջազգային չափանիշներին համապատասխան ապահովում է մեղադրյալների դատավարական իրավունքները։

Բաքվում ընթացող երկու դատական գործերով անցնում են 16 հայեր, այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահները, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը շուրջ մեկ շաբաթ է հացադուլ է անում՝ բարձրաձայնելով իր նկատմամբ ճնշումների ու ապօրինությունների մասին:

Բաքուն հայերին ծանրագույն մեղադրանքներ է առաջադրել՝ ցեղասպանությունից մինչև ահաբեկչություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել