Նշենք, Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից
հացադուլ է հայտարարել՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով ընթացող կեղծ դատավարության դեմ։
Նրան նաև հարցեր են ուղղվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի հետ ունեցած հարաբերությունների, «Ավրորա» հիմնադրամի գործունեության, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու և ՀՀ քաղաքացիություն ընդունելու պատճառների, ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի և այլոց հետ ունեցած կապերի մասին։
Ռուբեն Վարդանյանը առաջադրված այս հարցերից ոչ մեկին չի պատասխանել:
Վարդանյանի փաստաբանը Բաքվի դատարանի կազմը բացարկելու միջնորդություն է ներկայացրել, սակայն դատավորները այն անհիմն են ճանաչել և թողնվել առանց քննության` պատճառաբանելով, թե նման միջնորդությունը նախկինում արդեն քննարկվել է և բավարարելու հիմնավոր հիմքեր չկան։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 4-ին:
comment.count (0)