Զելենսկին Թրամփին նամակ չի ուղարկել․ Կիևի արձագանքը՝ Թրամփի ելույթին
 |civilnet.am|
15:40 - 05 մարտի, 2025

Զելենսկին Թրամփին նամակ չի ուղարկել․ Կիևի արձագանքը՝ Թրամփի ելույթին |civilnet.am|

civilnet.am: Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփին նամակ չի ուղարկել։ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ուղղված իր ուղերձում մեջբերել է ոչ թե առանձին նամակ, այլ Զելենսկու՝ սոցցանցերում հրապարակված խոսքերը՝ բանակցությունների պատրաստակամության մասին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։

Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը LIGA.net-ին տված մեկնաբանությունում հաստատել է, որ Ուկրաինայի նախագահի կողմից «նամակ» չկա, և Թրամփը կոնկրետ խոսում է նախագահի սոցցանցերի գրառման մասին։

Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի առջև՝ Թրամփը ասել է, որ Ամերիկան ​​«հզոր ազդանշան» է ստացել Ռուսաստանից խաղաղության իր ենթադրյալ պատրաստակամության մասին, ինչպես նաև հայտարարել է Զելենսկու «նամակի» մասին՝ որքան հնարավոր է շուտ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամության մասին։

ԱՄՆ նախագահը դրա համար շնորհակալություն է հայտնել Զելենսկիին։

Ուղերձը, որի մասին խոսում էր Թրամփը, Զելենսկու գրառումն էր X-ում, որտեղ նա գրել էր, որ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպումը չի անցել այնպես, ինչպես նախատեսված էր։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և անձամբ Թրամփին՝ Ուկրաինային օգնելու համար և ընդգծել, որ Ուկրաինան չի ցանկանում անվերջ պատերազմ։

«Ես և իմ թիմը հավատարիմ ենք աշխատելու նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- գրել է Զելենսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել