azatutyun.am: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, այս մասին X-ում գրել է Սիբիգանը:
«Ես կառուցողական հեռախոսազրույց ունեցա Մարկո Ռուբիոյի հետ։ Քննարկեցինք Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների առաջիկա հանդիպումը։ Ուկրաինան ցանկանում է, որ պատերազմը ավարտվի, և ԱՄՆ առաջնորդությունը կարևոր է տևական խաղաղության հասնելու համար։ Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունն առաջ մղելու ուղիները», - գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
Ամերիկյան կողմը հեռախոսազրույցի մասին առայժմ չի հաղորդել։
comment.count (0)