Սիրիայի Լաթակիա քաղաքում երկու հայ է զոհվել
17:59 - 08 մարտի, 2025

Սիրիայի Լաթակիա քաղաքում երկու հայ է զոհվել

Երեկ Սիրիայի Լաթակիա քաղաքում երկու հայ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Գանձասար» թերթը։

Զոհվածները՝ հայր և որդի Անթուան ու Ֆատի Պութրոսներն են, որոնք կրակոցների զոհ են դարձել։

Ինչպես նշում է թերթը՝ հանգուցյալների հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր Լաթակիայի Ս. Աստուածածին եկեղեցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել