Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 745 քաղաքացիական անձ է սպանվել Սիրիայի նոր կառավարության և Ասադի հավատարիմ գրոհայինների միջև երկու օրվա բախումների հետևանքով։ Ինչպես հաղորդում է The Guardian լրատվական գործակալությունը՝ հայտնում են Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն» կառույցից:
Կառույցը նշում է, որ 745 խաղաղ բնակիչներ հիմնականում ենթարկվել են մահապատժի։ Զինված բախումների հետևանքով Սիրիայի անվտանգության ուժերցի սպանվել են 125 հոգի, իսկ 148 հոգի սպանվել են Բաշար Ասադին հավատարիմ ալավիների խմբի զինյալներ: Երկու օրվա մարտերի զոհերի թիվը կտրուկ տարբերվել է, որոշ գնահատականներով զոհերի վերջնական թիվը նույնիսկ ավելի մեծ է:
Հինգշաբթի օրը մարտերը սկսվել են այն բանից հետո, երբ տապալված Ասադի ռեժիմին հավատարիմ զինյալները դարանակալել են անվտանգության ուժերին Ջաբլեում՝ ծովափնյա Լաթաքիա նահանգում:
Լայնածավալ, համակարգված հարձակումը մինչ այժմ ամենամեծ մարտահրավերն էր երկրի իսլամիստական իշխանությունների համար, և տեղի ունեցավ երեք ամիս անց այն բանից հետո, երբ ընդդիմադիր զինյալները՝ Ահմադ Աշ-Շարաանի գլխավորությամբ, տապալեցին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:
Լուսանկարում՝ Սիրիայի անվտանգության ուժերը Լաթաքիայում ձերբակալում են մի տղամարդու՝ կառավարական զորքերի և Ասադի ռեժիմի կողմնակիցների միջև բախումներից հետո/Մոհամադ Դաբուլ/EPA
comment.count (0)