hetq.am: style="text-align: justify;">2024 թվականին Մեն կղզուց և Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների կտրուկ աճ է գրանցվել։
Մասնավորապես, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, Մեն կղզուց Հայաստան է փոխանցվել մոտ 117 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 6 անգամ, իսկ ԱՄԷ-ից՝ 116 մլն դոլար, աճը՝ 56%։
Դեպի Հայաստան դրամական փոխանցումների վիճակագրության մեջ Մեն կղզուն և ԱՄԷ-ին միավորում է փաստը, որ ի թիվս այլ երկրների, այս երկու երկիրը Հայաստանի կողմից նախ ճանաչվել են որպես օֆշորային գոտիներ (2017թ.), հետո՝ որպես հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներ (2018թ.)։
Օֆշորներից Հայաստան հոսող գումարները. իրավաբանական անձանց փոխանցումները չեն հրապարակվում
Հայ գործարարներն ու պաշտոնյաները բազմաթիվ բիզնեսներ և անշարժ գույք ունեն օֆշորային գոտիներում։
Այդ պետություններում կամ տարածքներում օտարերկրյա ընկերությունների համար սահմանված են մեղմ հարկային պայմաններ, թույլ վերահսկողություն, գաղտնիության բարձր մակարդակ, դյուրին գրանցում և այլն։
Չնայած օֆշորային գոտիներն ինքնին անօրինական չեն, սակայն այս գոտիները հաճախ օգտագործվում են հարկային բեռը նվազեցնելու, որոշ կանոնակարգերից խուսափելու, ինչպես նաև՝ փողերի լվացման համար։
Հայաստանի կենտրոնական բանկից փորձեցինք պարզել, թե Հայաստանից իրավաբանական անձինք որքան գումար են ուղարկում օֆշորային գոտիներ համարվող երկրներ և որքան են ստանում։ Ինչպես այս, այնպես էլ մյուս երկրների դեպքում պարզվում է՝ ԿԲ-ն չի հրապարակում իրավաբանական անձանց դրամական փոխանցումների վիճակագրություն։
Ավելի վաղ ևս փորձել ենք ստանալ իրավաբանական անձանց փոխանցումների տվյալներ, սակայն ԿԲ-ից պարզաբանել են, որ նման ամբողջական վիճակագրություն չի վարվում և չի հրապարակվում։
Փոխարենը օֆշորային երկրների կամ աշխարհագրական տարածքների մի մասը հայտնվել են ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից դեպի արտերկիր և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումների վիճակագրության մեջ։ Կամ ինչպես ավելի տարածված է ասել՝ տրանսֆերտների վիճակագրության մեջ։
Վիճակագրական ցանկերը տրամադրում է Կենտրոնական բանկը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)