civilnet.am: Իրանը պաշտոնապես պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ նամակին։ Տեղեկությունը մարտի 27-ին IRNA-ին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Ըստ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Իրանի պատասխան նամակը, որը ներառում է ընթացքիկ զարգացումների վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը, ամերիկյան կողմին է ուղարկվել Օմանի միջոցով։
«Իրանի քաղաքական դիրքորոշումն այն է, որ չի բանակցի ԱՄՆ հետ առավելագույն ճնշման և ռազմական սպառնալիքների ներքո։ Սակայն ոչ ուղիղ բանակցություններ կարող են լինել, ինչպես դրանք տեղի են ունեցել նախկինում պարոն Ռուհանիի և պարոն Ռայիսիի կառավարությունների ժամանակ», – հայտարարել է Աբբաս Արաղչին։
Իրանի արտաքին հարաբերությունների ռաաազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին մարտի 27-ին քննադատել էր Իրանի դեմ Վաշինգտոնի ճնշման քաղաքականությունը։ Նա նաև հայտարարել էր, որ Իրանը չի փակել բոլոր ճանապարհները և պատրաստ է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների։
Իրանին ուղղված նամակը Թրամփն ուղղարկել էր մարտի 12-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդատուի միջոցով։ Թրամփը նամակով նոր միջուկային գործարքի առաջարկ էր արել։
2015-ին Իրանն ու միջազգային վեցնյակը (5+1)՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ կնքելով միջուկային համաձայնագիրը:
ԱՄՆ-ն իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս է եկել 2018-ին:
comment.count (0)