Tehran Times. «Իրանի հրթիռային զինանոցը բերվել է մարտական պատրաստության վիճակի»
 |azatutyun.am|
16:36 - 31 մարտի, 2025

Tehran Times. «Իրանի հրթիռային զինանոցը բերվել է մարտական պատրաստության վիճակի» |azatutyun.am|

azatutyun.am: Իրանում լույս տեսնող անգլալեզու Tehran Times պարբերականի տեղեկություններով՝ «իսլամական հանրապետության հրթիռային զինանոցը բերվել է մարտական պատրաստության վիճակի»։

Պարբերականի տեղեկություններով՝ դա արվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո։

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ եթե Թեհրանը չհամաձայնի նոր միջուկային գործարք կնքել, կենթարկվի աննախադեպ ուժեղ ռմբակոծությունների»։

«Այս հայտարարություններից հետո արձակման պատրաստ իրանական հրթիռները տեղակայվել են ստորգետնյա ռազմական օբյեկտներում, որոնք գտնվում են երկրի տարբեր շրջաններում», - տեղեկացնում է Tehran Times-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել