Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգը ստորագրել են համաձայնագիր՝ «Երևան և Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ»։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ նախաձեռնությունը միտված է խթանելու Երևանի և Լայպցիգի միջև մշակութային փոխանակումները և ամրապնդելու երկու քաղաքների գործընկերային կապերը՝ համատեղ նախագծերի և միջոցառումների միջոցով։
Բուրքհարդ Յունգը Երևանում է ժամանել Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում:
Մարտի 31-ից ապրիլի 1-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
comment.count (0)